ՍթոնՆեսթ-ի բացառիկությունը ճարտարապետական և դիզայներական լուծումներն են, որոնք թույլ են տալիս համատեղել տարբեր հայեցակարգեր և մոտեցումներ մեկ նախագծում: Ժամանակակից Բաուհաուսի ճարտարապետությունը համալիրին տալիս է ինքնատիպ արտաքին տեսք և դարձնում արագ ճանաչելի: Իսկ ահա ժամանակակից մինիմալիզմի և կոմֆորտային լոֆթ ոճով հատակագծված բնակարանները՝ սեփական հետնաբակերով, ինչպես նաև դիզայներական ոճով և ընդարձակ տեռասներով նախագծված պենթհաուսները նույնիսկ ամենաքմահաճ գնորդի առաջ բացում են ընտրության լայն բազմազանություն:S

ՍթոնՆեսթ- բնակելի համալիրը բոլորովին նոր , նմանը չունեցող ձևաչափ է Հայաստանում։ Այստեղ ամեն ինչի կենտրոնում գտնվում է մարդը , նրա հարմարավետությունն ու կյանքի վայելքը։ 13,000 քառակուսի մետր ընդարձակ , բարձրադիր սարահարթի վրա տարածվողՍթոնՆեսթE-ն առաջարկում է հարմարավետ և ժամանակակից բնակարաններ՝ հեքիաթային տեսարաններով , ընդարձակ պենթհաուսներ , նեթվորքինգի ու քովորքինգի համար նախատեսված փակ և բաց տարածքներ , բազմաֆունկցիոնալ սպորտային համալիր՝ լողավազանով և յոգայի մասնագիտացված սրահով , մի շարք բացօթյա տարածքներ մարզումների համար և մանկական խաղահրապարակներ։ Բացի այդ , աստեղ կան նաև հանգստի գոտիներ , կենդանիների զբոսանքի համար կահավորված խաղահրապարակներ , հարմարավետ սրճարան-բուլանժերիա և բազում այլ հարմարություններ։